211652_close_icon
views-count26148 դիտում article-date 10:37 29-06-2022

Երևանում՝ ժողովրդին հայտնի «No problem» ավտոտեխսպասարկման կետում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 5 վիրավորների ինքնությունը պարզվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննական բաժանմունքում նյութերի նախապատրաստման ընթացում պարզվել է հունիսի 24-ին Երևանում՝ ժողովրդին հայտնի «No problem» ավտոտեխսպասարկման կետում տեղի ունեցած պայթյունի հետևանով հիվանդանոցներ տեղափոխված 5 վիրավորների ինքնությունը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վիրավորներն են՝ Կոտայքի մարզի բնակիչ՝ 67-ամյա Սևակ Իսրայելյանը, Երևանի բնակիչ՝ 32-ամյա Խաչատուր Ալեքյանը, Արարատի մարզի բնակիչ՝ 48-ամյա Մովսես Քամարյանը, Երևանի բնակիչ՝ 65-ամյա Արա Խաչատրյանը և Կոտայքի մարզի բնակիչ՝ 55-ամյա Դավիթ Հովհաննիսյանը։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 24-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Գլինկայի փողոցի 3 հասցեում գործող ավտոտեխսպասարկման կետերից մեկում պայթյունի ձայն է լսվել։

Օպերատիվորեն ժամանել էին ԱԻՆ ՓԾ  Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ 

Օպերատիվ էին գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, որտեղից 5 քաղաքացի տարբեր աստիճանի վնասվածքներով, այդ թվում՝ այրվածքներով, տեղափոխվել էին տարբեր հիվանդանոցներ։

Օպերատիվորեն ժամանել էին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

Պարեկները սահմանազատել էին տարածքը, և տեղում ուժեղացված ծառայություն էին կատարել նույն վաշտի պարեկներ Ֆելիքս Պետրոսյանն ու Արման Ունուսյանը։

Տեղում աշխատել էին նաև ոստիկանության Էրեբունու բաժնի հերթապահ խումբը՝ հետաքննական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ։ 

Օպերատիվորեն ժամանել էին նաև ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Արմեն Պետիկյանի գլխավորությամբ։ 

Թե ինչն էր եղել պայթյունի պատճառը, պարզվում էր։ Ոստիկանությունը պարզում էր վիրավորների ինքնությունը։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 79+
79+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր