211652_close_icon
views-count1212 դիտում article-date 13:18 28-06-2022

Երեկ այցելեցի Կաննի Հայոց ցեղասպանության հուշարձան և Ալպ-Մարիտիմի «Սոֆիա Անտիպոլիս» տեխնոպարկ. Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Կանն քաղաքում գտնվող Հայոց ցեղասպանության հուշարձան և Ալպ-Մարիտիմի տարածաշրջանում գտնվող «Սոֆիա Անտիպոլիս» տեխնոպարկ։

Նա Facebook-ի իր էջում գրել է. «Երեկ այցելեցի Կանն քաղաքում գտնվող Հայոց ցեղասպանության հուշարձան, որի մի սյունը նվիրված է Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի, երկրորդը՝ Առաջին և Երկրորդ աշխարհամարտերի ընթացքում հանուն Ֆրանսիայի զոհված հայերի հիշատակին։ Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 2002 թվականին:

Եղա նաեւ է Ալպ-Մարիտիմի տարածաշրջանում գտնվող «Սոֆիա Անտիպոլիս» տեխնոպարկում, որի տնօրեն Ֆիլիպ Մարիանին և նախագահ Ժան Պիեր Մասկարելլին պատմեցին տեխնոպարկի պատմությունը։ 1969թ-ին ֆրանսիացի սենատոր Պիեռ Լաֆֆիտի կողմից նախագծված գիտական կենտրոնը այսօր դարձել է 40 հազար աշխատատեղ ապահովող «քաղաք», որտեղ գործունեություն են ծավալում շուրջ 2500 ընկերություններ։

 

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր