211652_close_icon
views-count19581 դիտում article-date 21:10 27-06-2022

Ավտովթար Երևանում. Ford Fusion-ը ինքնավթարի է ենթարկվել. կա վիրավոր. պարեկային ծառայությունում կան կասկածներ, որ վարորդը երիտասարդ աղջիկ է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 25-ամյա Ռաֆայել Վարդանյանը իր վարած Ford Fusion մակնիշի ավտոմեքենայով Մազմանյան  52/3  հասցեի դիմաց  ինքնավթարի է ենթարկվել:

Ինչպես հայտնում է ֆոտորագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Երևանի բնակիչ, 24-ամյա Ռոլանդ Օհանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Նիկոլայ Ավետիսյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Նուշիկ Վարդանյանն ու կրտսեր պարեկ Դավիթ Եսայանը:

Վթարի մասին պարեկային ծառայութան Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Շիրազ Խաչատրյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով Շ. Խաչատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Պարեկային ծառայությունը ունի կասկածներ, որ վարորդը երիտասարդ աղջիկ է եղել և այն պարզելու ուղղությամբ աշխատանքներ են կատարվում:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գևորգ Ղազարյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր