1252 դիտում
18:06 27-06-2022
G7-ի առաջնորդները Ուկրաինայի վերաբերյալ հայտարարություն են ընդունել
Tert.am-ը գրում է. G7-ի առաջնորդները երկուշաբթի՝ հունիսի 27-ին, Բեռլինում կայացած գագաթնաժողովում հայտարարություն են ընդունել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական ագրեսիայի վերաբերյալ։
Փաստաթղթում նշվում է, որ G7-ի երկրները կշարունակեն աջակցել Ուկրաինային, նրա ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Նշվել է, որ Ուկրաինան ինքը պետք է որոշում կայացնի խաղաղ կարգավորման մասին՝ առանց արտաքին ճնշման։
«Մենք մնում ենք ցնցված և շարունակում ենք դատապարտել Բելառուսի աջակցությամբ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ դաժան, անհիմն, չարդարացված և անօրինական ագրեսիան: Մենք դատապարտում և չենք ճանաչում Ռուսաստանի կողմից ուժի միջոցով սահմանները վերափոխելու շարունակական փորձերը», - ասվում է հայտարարության մեջ:
«Մեծ յոթնյակի» ղեկավարները նաև մտահոգություն են հայտնել Բելառուսին միջուկային միջուկային մարտագլխիկներով հրթիռներ փոխանցելու Ռուսաստանի մտադրությունների առնչությամբ։
«Մենք վերահաստատում ենք մեր դատապարտումը Ռուսաստանի կողմից միջուկային հռետորաբանության և ազդանշանների չարդարացված կիրառման վերաբերյալ: Ռուսաստանը պետք է կատարի իր միջազգային պարտավորությունները, ներառյալ այն, որն արգելում է քիմիական, կենսաբանական կամ միջուկային զենքի օգտագործումը:Մենք կոչ ենք անում Ռուսաստանին գործել պատասխանատու և զսպվածություն ցուցաբերել, և կրկնում ենք, որ նման զենքի ցանկացած օգտագործում անընդունելի կլինի և կունենա սարսափելի հետևանքներ։ Այդ կապակցությամբ մենք լուրջ անհանգստություն ենք հայտնում Բելառուսին միջուկային հզորությամբ հրթիռների հնարավոր տեղափոխման մասին Ռուսաստանի հայտարարությունից հետո»,- ասված է հաղորդագրությունում։
«Մեծ յոթնյակի» երկրները նաև կոչ են անում Ռուսաստանին երաշխավորել Սև ծովի ուկրաինական նավահանգիստներից գյուղատնտեսական ապրանքներով նավերի ազատ անցումը։
Ընդգծվում է, որ G7-ի երկրները մտադիր են խստորեն աջակցել Ուկրաինային հացահատիկի, բուսական յուղի և գյուղատնտեսական այլ ապրանքների արտադրության և արտահանման հարցում։
Բացի այդ, «Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են ուղիներ փնտրել ռուսական ապրանքների վրա դրված մաքսատուրքերից եկամուտները Ուկրաինա ուղարկելու համար:
«Մենք վճռական ենք կրճատելու Ռուսաստանի եկամուտները, այդ թվում՝ ոսկու վաճառքից»,- ասվում է փաստաթղթում։

Նմանատիպ նյութեր
1747 դիտում
09:13 17-02-2022
Սենատի առաջնորդները հայտարարություն են տարածել ի պաշտպանություն Ուկրաինայի․ «Ամերիկայի ձայն»
14114 դիտում
19:39 09-09-2017
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդները համատեղ հայտարարություն են տարածել
1695 դիտում
21:01 26-07-2019
Հայաստանի եպիսկոպոսները և թեմակալ առաջնորդները համատեղ հայտարարություն են տարածել
Այս բաժնից
1246 դիտում
23:48 22-12-2024
Մոլդովան հունվարից դոլարի փոխարեն եվրո կօգտագործի
1159 դիտում
23:04 22-12-2024
Թրամփը Պուտինի հետ հանդիպմանն է սպասում
1666 դիտում
21:07 22-12-2024
Խաղադրույքները երբեք այսքան բարձր չեն եղել. Հայաստանը կարևոր ջրբաժանում է. Վարդան Օսկանյան