Կոլումբիայում ցլերի մրցավազքի ժամանակ տրիբունաներ են փլուզվել. կան զոհեր և տուժածներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Կոլումբիայի Տոլիմա նահանգում տեղի ունեցած ցլերի մրցավազքով ավանդական տոնի ժամանակ փլուզվել են հանդիսականներով տրիբունաները, հայտնում է El Tiempo-ն։
Հաղորդվում է առնվազն 5 զոհերի և բազմաթիվ վիրավորների մասին։
Ցլերի մրցավազքն անց էր կացվում Էլ-Էսպինալ քաղաքում։ Տրիբունաները, որոնք պատրաստված են եղել փայտից, չեն դիմացել մարդկանց ծանրությանը։
Նահանգապետ Խոսե Ռիկարդո Օրոսկոն հայտնել է, որ զոհվել է 2 կին, 1 տղամարդ և 1 երեխա։
Դեպքի ժամանակ ցլերից մեկը փախել է հրապարակից և սկսել շրջել քաղաքի փողոցներով։