ԱՄՆ-ում Սուրբ Զատկի պատարագի ժամանակ եկեղեցու տանիքը փլուզվել է. կան տուժածներ
                        Ամերիկյան Նյու-Ջերսի նահանգում Սուրբ Զատկին նվիրված պատարագի ժամանակ եկեղեցիներից մեկի տանիքը փլուզվել է, ինչի հետևանքով տուժել է առնվազն 14 մարդ: 
Փլուզման պատճառը պարզվում է: CBS News-ի տվյալներով, եկեղեցին մոտ 150 տարեկան է և գտնվում է անմխիթար վիճակում:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

