Իսպանիայում ցլերի վազքի ժամանակ 4 մարդ է մահացել
                        Իսպանիայում հուլիսի սկզբից ցլավազքերի ժամանակ 7 մարդ է մահացել: Դեպքերից չորսը գրանցվել է երեկ՝ հերթական ցլամարտից հետո: 
Սովորաբար, ամեն տարի այդ «ավանդույթից» տուժում են մի քանի քաղաքացիներ, սակայն  կարճ ժամանակահատվածում զոհերի նման քանակություն դեռ չէր գրանցվել: 
Նավարրա քաղաքում, օրինակ, ցլի հարվածից մահացել է 18-ամյա տղա: Մեկ այլ քաղաքում ցուլը սպանել է քաղաքապետի 36-ամյա օգնականին:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

