211652_close_icon
views-count105156 դիտում article-date 19:56 26-06-2022

Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. «Գետափ» ռեստորանի դիմաց բախվել են Lexus-ը, Mitsubishi-ն և Nissan-ը. 5 վիրավորներից մի քանիսին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները, օպերատիվ են գործել Դիլիջանի բժիշկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:
 
Ժամը 17:10-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 101 կմ հատվածում՝ «Գետափ» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Lexus, Mitsubishi Grandis և Nissan Tiida մակնիշի ավտոմեքենաները:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի, որոնցից 1-ը ծայրահեղ ծանր, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն:
 
Վիրավորներին առաջինը օգնության են հասել «Գետափ» ռեստորանի աշխատակիցները, քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության Դիլիջանի թիվ 63 փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարներն ու Դիլիջանի հիվանդանոցի բժիշկները:
 
Վիրավորներից 2-ին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
 
Դիլիջանի հիվանդանոցի բժիշկները վիրավորներին նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց:
 
Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ:
 
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արման Իսախանյանը, ում կողմից վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում:
 
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Դիլիջանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ:
 
Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Սերգո Ավետիսյանը:
 
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 93+
93+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր