Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում`
Հունիսի 26-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 27-30-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 26-ի ցերեկը կնվազի 4-6, 27-30-ին աստիճանաբար կբարձրանա 6-9 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Հունիսի 26-ի ցերեկը սպասվում է անձրև և ամպրոպ, 27-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-22մ/վրկ արագությամբ:
Հունիսի 30-ին, հուլիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: