211652_close_icon
views-count58354 դիտում article-date 09:56 25-06-2022

Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում. բախվել են Mitsubishi Pajero-ն ու Opel Zafira-ն, ավտոմեքենաները հայտնվել են դաշտում՝ վնասելով գազատար խողովակը, հրդեհ է բռնկվել, վարորդները տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ 

Այսօր՝ հունիսի 25-ին, խոշոր ավոտվթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 04։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 20 կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչ՝ 36-ամյա Արմեն Գ-ի վարած Opel Zafira մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ՝ 32-ամյա Անդրանիկ Հ-ի վարած  Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով  2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, բախվել այնտեղով անցնող գազատար խողովակին և հայտնվել դաշտում, Opel-ը՝ գլխիվայր, ինչից առաջացել է հրդեհ։

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Մինչ հրշեջների ժամանումը, վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։  

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ 

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Սաֆարյանը, ում կողմից վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության Արարատի մարզի ԳԳՄ-ի ծառայողները։ 

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+

Նմանատիպ նյութեր