211652_close_icon
views-count15530 դիտում article-date 09:31 24-06-2022

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. 75-ամյա վարորդը Toyota Prado-ով Հրազդան-Բջնի ճանապարհին հայտնվել է փոսում, նրան ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները և տեղափոխել հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝  հունիսի 23-ի, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15;30-ի սահմաններում 75-ամյա Գրիշա Գ-ն իր վարած Toyota Prado մակնիշի ավտոմեքենայով Հրազդան-Բջնի ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկեի գոտուց և հայտնվել փոսում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գրիշա Գ-ին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր նրան մոտեցրել են Հրազդանի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենային։

Բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկը։ 

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Մայիս Բադոյանն ու Արթուր Մինասյանը։ Վթարի փաստով Մ. Բադոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում և նրա կարգադրությամբ Ա. Մինասյանը մեկնել է հիվանդանոց, որպեսզի վարորդի սթափության աստիճանը պարզվի։ 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 63+
63+

Նմանատիպ նյութեր