211652_close_icon
views-count83938 դիտում article-date 14:49 07-10-2020

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 32-ամյա վարորդը, Toyota Land Cruiser-ով մի քանի մետր գլորվելով, հայտնվել է ձորում. նրան ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, ով տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 32-ամյա Հասմիկ Հ-ն իր վարած Toyota Land Cruiser մակնիշի 61 FF 100 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհից դեպի Վերին Պտղնի գյուղամիջյան հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 100 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Հասմիկ Հ-ն, ում ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբն ու քաղաքացիները, տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Օպերատիվ են գործել նաև Աբովյանի հիվանդանոցի բժիշկները, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Փրկարարները վիրավորին շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելուց հետո հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը։ Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ։ Տեղում ծառայություն են կատարում նույն վաշտի ավագ տեսուչներ Ալեքսան Հակոբյանն ու Արտավազդ Բարխուդարյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները իրենց ավտոմեքենաները չկայանեն նշված վայրում՝ խցանում տեղի չունենալու համար։ Դեպքի վայր են ժամանել նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Մայիս Բադոյանն ու Միշա Ստեփանյանը։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է Մ. Բադոյանը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 90+
90+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր