«Բարսելոնան» ու «Բավարիան» չեն կարողանում համաձայնության գալ Լևանդովսկիի հարցում
«Բարսելոնան» ու «Բավարիան» չեն կարողանում համաձայնության գալ Ռոբերտ Լևանդովսկիի տրանսֆերի հարցում:
Գերմանական ակումբը լեհ հարձակվողի տրանսֆերի համար պահանջում է 75 մլն եվրո: Իսպանացիները պատրաստ են առաջարկել առավելագույնը 40 մլն եվրո՝ առանց պարգևավճարների:
«Բարսան» մտադիր չէ ավել վճարել՝ հաշվի առնելով խաղացողի տարիքն ու այն փաստը, որ նրա պայմանագրի ժամկետն ավարտվում է մեկ տարի անց:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ կատալոնացիները պատրաստ են առաջարկել 50 մլն եվրո, երբ «Բավարիան» ցանկանում է ստանալ նվազագույնը 60 մլն եվրո:
Անցած մրցաշրջանում Ռոբերտը բոլոր մրցաշարերում «Բավարիայի» կազմում անցկացրած 50 խաղում դարձել էր 46 գոլի հեղինակ: