Հենց այդպիսին եմ պատկերացնում հայ մարդուն, մեր բնակչությանը, որին ցանկանում եմ բռունցքվել. Գագիկ Ծառուկյան
Հունիսի 23-ին ամբողջ աշխարհը նշում է որպես միջազգային օլիմպիական օր: Այս առթիվ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ուղերձ է հղել, որում ասված է.
Այս օրը հիանալի առիթ է խորհելու այն մասին, թե ինչ է տալիս մեզ սպորտը: Դեռևս 1894 թ. հունիսի 23 –ին այս կապակցությամբ ինքնատիպ պատասխան է տվել միջազգային օլիմպիական կոմիտեի հիմնադիր բարոն Պիեռ դը Կուբերտենը: Նրա երազանքն էր սպորտի արժեքների միջոցով մարդկությանը սովորեցնել ավելի լավ ապրել ու կատարյալ աշխարհ կառուցել:
Օլիմպիզմի գաղափարը միավորում է տարբեր տարիքի և սեռի միլիոնավոր մարդկանց:
Սպորտը սովորեցնում է հասնել կատարելության, ապրել խաղաղության, բարեկամության մթնոլորտում : Ավելին, սպորտի միջոցով մարդու մոտ դրսևորվում են լավագույն հատկանիշները, որոնք մեծ ուրախություն ու բավականություն են պատճառում, քանզի ֆիզկուլտուրան , սպորտը կոփում են առողջությունը և մարդուն դարձնում կենսունակ:
Հենց այդպիսին եմ պատկերացնում հայ մարդուն, մեր բնակչությանը, որին ցանկանում եմ բռունցքվել , համախմբվել, գործել միասնական , որպեսզի կարողանանք իրականացնել մեր ազգային ծրագրերը:
Հայաստանի օլիմպիական ընտանիքի անունից մաղթում եմ առողջություն, բարօրություն և հաջողություններ: