ԱՄՆ-ում կապիկի ծաղիկ հիվանդության ավելի քան 150 դեպք է հաստատվել
ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման դաշնային կենտրոնի տվյալներով՝ ԱՄՆ-ում հայտնաբերվել է կապիկի ծաղիկ հիվանդության 150-ից ավելի դեպք, հայտնում է Tass-ը։
Հունիսի 22-ի դրությամբ երկրում հաստատվել է օրթոպոքսվիրուսի 156 դեպք։
Նշվում է, որ ամենաշատ դեպքերը գրանցվել են Ֆլորիդայում՝ (40), Նյու Յորք նահանգում (22) և Իլլինոյսում (19):