211652_close_icon
views-count85218 դիտում article-date 20:26 21-06-2022

Ապարանում հայտնի կրակոցների միջադեպի օրը՝ մինչ Ապարանի բժիշկները վիրավորներին օգնություն էին ցուցաբերում, մի խումբ անձինք ներխուժել են հիվանդանոց, կոտրել մուտքի դուռն ու ապակիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝  հունիսի 19-ին, երբ Արագածոտնի մարզի Նիգավան գյուղից հրազենային վնասվածքներով «Ապարան» բժշկական կենտրոն էին տեղափոխվել բոլոր վիրավորները, որոնցից Հմայակ Միքայելյանը հիվանդանոցում մահացել էր, հիվանդանոց են այցելել մեծ թվով քաղաքացիներ, ովքեր բժշկական կենտրոնում վիրավորներին բուժօգնություն ցուցաբերելու ընթացքում դիտավորյալ վնասել են հիվանդանոցի գույքը, կոտրել են նախասրահի մուտքի դուռը, ապակիները և մի քանի գույք տակնուվրա արել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ մասին ոստիկանության Ապարանի բաժնի համայքնային ոստիկանության խմբի ավագ տեսուչը հայտնել է իր վերադասին, ում հանձնարարականով էլ  հիվանդանոց են ժամանել մեծ թվով ոստիկանության ծառայողներ ոչ միայն ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունից  ու ոստիկանության Ապարանի բաժնից, այլ նաև ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունից և նույն վարչության «սև բերետները»:

Գույքի դիտավորությամբ ոչնչացում հատկանիշներով ոստիկանության Ապարանի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝  հիվանդանոց ներխուժած, գույքային վնաս պատճառած անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ Սամվել Սիմոնյանի որոշմամբ քննչական խմբի ղեկավար նշանակված նույն վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ստեփան Սուքիասյանի կողմից հարուցված քրեական գործի շրջանակում և ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ու ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների կողմից պարզվել էր հունիսի 19-ին Նիգավան գյուղում տեղի ունեցած միջադեպի ու կրակոցների հետևանքով հիվանդանոց տեղափոխված մահացածի ու վիրավորների ինքնությունը։

Հիվանդանոց էին տեղափոխվել Ապարան քաղաքի բնակիչներ՝ 27-ամյա Հմայակ Միքայելյանը, ով, գիտակցության չգալով, մահացել է, վիրավորներ՝ 19-ամյա Տիգրան Ղազարյանը, 33-ամյա Արմեն Բաղդասարյանը, 27-ամյա Սամվել Սանդրոյանը, 28-ամյա Տիգրան Հարությունյանը, 18-ամյա Հրաչյա Երեմյանը և 32-ամյա Սասուն Հայրապետյանը։

Վերջիններս Ապարանի հիվանդանոցում անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել էին. մի մասը՝ Երևանի «Աստղիկ», մի մասը՝ «Արմենիա» բժշկական կենտրոններ։ 

Ժամեր անց «Արմենիա» ԲԿ-ից «Աստղիկ» ԲԿ տեղափոխված Տ. Հարությունյանը , գիտակցության չգալով, մահացել էր։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Միքայելյանը ծառայում էր ՀՀ ՊՆ Նուբարաշենում տեղակայված զորամասում։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի  
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 147+
147+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր