21719 դիտում
10:53 06-05-2021
Հայտնաբերվել է Երևանում Գեղարվեստի ակադեմիայի մուտքի դուռն ու ապակիները կոտրած 43-ամյա կինը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 5-ին, Երևանում տեղի ունեցած խուլիգանության փաստով։
Ժամը 17։30-ից մինչև 18։10-ն ընկած ժամանակահատվածում Երևանի բնակիչ՝ 43-ամյա Միլենա Ղարախանյանը կոտրել է Իսահակյան 36 հասցեում գործող Գեղարվեստի ակադեմիայի դռան ապակիները, տևական ժամանակ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը և հնչեցել հայհոյանքներ։
Մինչ դեպքի վայրում հետաքննիչը զննություն էր կատարում, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները տաք հետքերով հայտնաբերել են Մ. Ղարախանյանին, ով բերման է ենթարկվել ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղ կատարվածի մասին բացատրություն տալուց հետո նրան բաց են թողել։
Փաստի առթիվ հետաքննիչի կողմից նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն՝ պարզելու համար, թե ակադեմիային ինչքան վնաս է պատճառվել։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, երեկ՝ մայիսի 5-ին, ժամը 18:00-ի սահմաններում ոչ սթափ վիճակում գտնվող կինը կոտրել էր Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի մուտքի դուռը:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնել էր դեպքի վայրում գտնվող ոստիկանության աշխատակիցը:
«Դեպքը խուլիգանություն չէ, քանի որ վիճաբանություն տեղի չի ունեցել: Կինը ոչ սթափ վիճակում կոտրել է դուռը և փախել տարածքից»,- նշել էր նա։
Tert.am-ի հետ զրույցում մանրամասներ էր հայտնել նաև ակադեմիայի պահակը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+