Podcast-Sport. Յուրա Մովսիսյանը հավաքականի, անցած «հին ու բարի ժամանակների» մասին
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին հարձակվող, ընտրանու ամենակոլորիտային ֆուտբոլիստներից մեկը` Յուրա Մովսիսյանն, օրեր առաջ մասնակցեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից կազմակերպված հրաժեշտի հանդիպմանը:
«Արմենպրես»-ի Podcast-Sport-ի հյուրը հայկական ֆուտբոլի լեգենդներից մեկն է` Յուրա Մովսիսյանն, ում հետ խոսել ենք հավաքականից, հիշելով հին ու բարի ժամանակները:
«Կարոտում եմ հավաքականին: Դուք չեք էլ կարող պատկերացնել, թե ինչպիսի մթնոլորտ էինք ստեղծել թիմում, բոլորս խաղում էինք բոլորի համար: Հիմա հավաքականին պետք են ֆուտբոլիստներ, շատ ֆուտբոլիստներ, որոնք չեն վախենա այդ պատասխանատվությունն իրենց վրա վերցնել»,- ասաց նա:
Զրույցն ամբողջությամբ` Podcast-Sport-ում, ձայնագրությունը՝ ստորև