Յուրա Մովսիսյանը նշել է Հայաստանի հավաքականի պարտության պատճառները. տեսանյութ
Գերմանիայի և Հայաստանի ազգային հավաքականների ընկերական մրցավեճից հետո Յուրա Մովսիսյանը նշել է մեր ընտրանու պարտության պատճառները:
Ռմբարկուի կարծիքով՝ Գերմանիայի հավաքականի հետ խաղը մեծ փորձ է եղել Հայաստանի հավաքականի համար և աշխարհի ամենահզոր թիմերից մեկի դեմ 60-65 րոպե պայքարելն արդեն մեծ բան է: Պարտության պատճառներից մեկն էլ Յ. Մովսիսյանը նշել է հոգնածությունը, նաև որոշ սխալները, որոնք թույլ տվեց մեր հավաքականը խաղի ժամանակ:
Հիշեցնենք, որ Մայնցի Քոֆաս Արենա մարզադաշտում ավարտվեց գերմանացիների 6:1 հաշվով հաղթանակով:
Մանրամասները՝ տեսանյութում:
Արտակ Վահանսարյան՝ Մայնցից: