211652_close_icon
views-count69103 դիտում article-date 20:37 19-06-2022

Արտակարգ դեպք Երևանում. փրկված կնոջ հարազատներն ասում էին. «Շնորհակալ ենք պարեկներից, ովքեր իրենց կյանքը վտանգելով, փրկեցին մեր հարազատին, ով 3 երեխայի մայր է». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
 
Ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ ծառայություն կատարելիս են եղել Կիևյան կամրջի հարևանությամբ, երբ նրանց են մոտեցել մի քանի քաղաքացի և հայտնել, որ մի կին անցել է Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է ցած նետվել:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 3-րդ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի և նույն գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Գևորգ Մնացականյանն ու Դավիթ Մադոյանը կարողացել են օպերատիվորեն հասնել նշված վայր և այդ կնոջը մեծ դժվարությամբ բռնել ու վտանգավոր եզրագծից տեղափոխել անվտանգ վայր:
 
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում այդ կնոջ ազգականը ասում էր. «Կինը, ով մեր հարազատներից է, 33 տարեկան է: 3 երեխա ունի իր խնամքին: Սոցիալական խնդիրներից դրդված, փորձել է ինքնասպան լինել, բայց լավ էր, մեզ քաղաքացիներն ասացին, որ ինչ-որ երկու պարեկ, որոնցից մեկը՝ վտանգելով իր կյանքը, անցել է վտանգավոր եզրագիծն ու մեր հարազատին փրկել: Թող նման դեպքեր երբեք չլինեն:
 
Բոլորս էլ ունենք սոցիալական խնդիրներ ու անլուծելի խնդիր չկա: Նորից ուզում ենք մեր շնորհակալական խոսքն ուղղել պարեկներին»:
 
Պարեկների ուղեկցությամբ 33-ամյա կինը տեղափոխվեց ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
 
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր