1228 դիտում
13:25 18-06-2022
«Խաղաղության օրակարգին» թշնամին պատասխանում է պատերազմի խորհրդանիշներով. Վարդան Ոսկանյան
«Խաղաղության օրակարգին» թշնամին պատասխանում է պատերազմի խորհրդանիշներով։ Այս մասին թելեգրամյան իր ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:
«Էրդողանական վարչախմբից եկող «դրական» ազդակներն ավելացան ևս մեկով․ օրերս Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխին նվիրեց Կոնստանդնուպոլիսը նվաճած օսմանյան սուլթան Մեհմեդ Բ-ի սրի կրկնօրինակը։
Ընդ որում, դրա հանձման ժամանակ էրդողանական վարչախմբի ներկայացուցիչը նշել է, որ Մեհմեդ Բ Նվաճողի սրի կրկնօրինակը նվիրում է «Ղարաբաղը նվաճողին»։ Մի կողմ թողնելով այն, որ Արցախի իբր «նվաճողը» զենքով կարողացել է տիրանալ հայկական երկրորդ հանրապետության միայն չնչին մասին՝ ավելի լայնարձակ տարածքներ «նվեր» ստանալով լոկ ստորագրության ուժով, իսկ Արցախն ամբողջությամբ այդպես էլ չի ընկել բարբարոսական բռնազավթման տակ, ուշագրավ է, որ «խաղաղության օրակարգին» թշնամին պատասխանում է պատերազմի խորհրդանիշներով։
Սա ևս մեկ անգամ գալիս է փաստելու, որ հայկական իրական հեռագնա օրակարգը պետք է միտված լինի թշնամու խաղաղեցմանը՝ Ադրբեջան կոչվող քաղցկեղային գոյացության Հարավային Կովկասի առողջ մարմնից հեռացման միջոցով»։

Նմանատիպ նյութեր
877 դիտում
11:23 10-03-2024
Մեր պետությունը կվերածվի փաստացի անդամալույծի, ինչը և տենչում է թշնամին․ Վարդան Ոսկանյան
1129 դիտում
10:55 29-04-2024
Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ. Վարդան Ոսկանյան
Այս բաժնից
448 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
868 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
754 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը