Կառավարությունը 77,5 մլն դրամ հատկացրեց զոհված 67 զինծառայողների գերեզմանին տապանաքարեր տեղադրելու համար
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց ՀՀ պետական բյուջեի պահուստային ֆոնդից 77,5 մլն դրամ գումար հատկացնել Սիսիանի համայնքապետարանին՝ 44-օրյա պատերազմում զոհված և Սիսիանի պանթեոնում հուղարկավորված 64 զինծառայողների, և Տավուշի մարզում զոհված 1 զինծառայողի (Գրիշա Մաթեւոսյան), ինչպես նաև Սիսիան քաղաքի գերեզմանատանը հուղարկավորված 2 զինծառայողների (Վահե Քարամյան եւ Հայկ Քարամյան) տապանաքարերի պատրաստման և տեղադրման աշխատանքները համակարգված իրականացնելու նպատակով։
Հատկացված գումարով պատրաստվելու և տեղադրվելու է 67 տապանաքար։
Մեկ միավորի համար (Սև գրանիտե շիրմաքարերն իրենց լրակազմերով) հիմք է ընդունվել ՀՀ ՊՆ-ի կողմից «Եռաբլուր» զինվորական պանթեոնի համար ձեռք բերված մեկ միավորի արժեքը։