31419 դիտում
10:39 17-06-2022
Արտակարգ դեպք Կոտայքի մարզում․ Ձորաղբյուրում Mitsubishi Outlander-ը վերածվել է մոխրակույտի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր, հունիսի 17-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։05-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուր գյուղի ամառանոցների վերջնամասում խոտածածկ տարածք է այրվում և, կրակը տարածվելով, հրդեհ է բռնկվել այնտեղ կայանված ավտոմեքնայում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Հրշեջները մարել են կրակը, սակայն Գրիգոր Շահբազյանին պատկանող Mitsubishi outlander մակնիշի ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։
Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+