60617 դիտում
20:54 16-06-2022
Սյունիքի մարզում Գերմանիայի 65-ամյա քաղաքացին BMW մոտոցիկլով բախվել է տրակտորի անվադողին և կողաշրջվել. նրան տեղափոխել են հիվանդանոց.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 16-ին, մոտոցիկլի և տրակտորի բախում է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 197-րդ կմ հատվածում Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության քաղաքացի, 65-ամյա Մագնուս Կ.-ն իր վարած BMW ՕԼQK 37 մակնիշի մոտոցիկլետով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել նույն ուղեմասով երթևեկող, Սյունիքի մարզի բնակիչ, 72-ամյա Հենրիկ Մ.-ի վարած, ձախ շրջադարձ կատարող ՄՏԶ 52 մակնիշի տրակտորի հետևի ձախ անվադողին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավար Մագնուս Կ.-ն մարմնական վնասվածքներվ տեղափոխվել է «Սիսիան» բժշկական կենտրոն:
Վիրավորին առաջինը օգնության են հասել գյուղացիները և օպերատիվ է գործել բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Սիսիանի բաժնի պետ Դավիթ Պետրոսյանը:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Սուրեն Վարդանյանը, ում կողմից վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
Նմանատիպ նյութեր
19766 դիտում
22:52 31-05-2018
Երևանում ՊՆ 25-ամյա ծառայողը Honda մոտոցիկլով վթարի է ենթարկվել. նրան տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ