211652_close_icon
views-count20296 դիտում article-date 10:18 15-06-2022

Լոռու մարզի պարեկային ծառայությունը կարճ ժամանակում ապացուցեց, որ ոչ միայն տիրապետում է մարզի օպերատիվ իրավիճակին, այլև կանխել են բազմաթիվ հանցագործություններ և օգնության ձեռք մեկնել վարորդներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ 

Գաղտնիք չէ, որ երբ ստեղծվեց ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունը, շատերի մոտ կար թերահավատություն, որ ծառայությունը չի արդարացնի իրեն, մինչդեռ այն կարճ ժամանակում ապացուցեց, որ ոչ միայն կենսունակ է, այլև պարեկների կողմից բազմաթիվ հանցագործություններ են կանխվել, հանցագործություն վայրերում վնասազերծվել են հանցագործներ, այդ թվում՝ առանձնապես ծանր դեպքերում, հայտնաբերվել են մեծ թվով հետախուզվողներ, ինչպես նաև տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարներից ու վրաերթերից հետո պարեկներն իրենց ծառայողական ավտոմեքենաներով վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնութունն են ցուցաբերել։ 

Վերջերս նաև պարեկային ծառայություն սկսեց գործել նաև Լոռու մարզում, որտեղ որոշ վայ-վարորդներ իրենց վեր էին դասում օրենքից ու չարամտորեն խախտում էին ճանապարհային երթևեկության կանոնները՝ վստահ լինելով, որ անպատիժ կմնան, սակայն ՀՀ ոստիկանության Լոռու գումարտակի պարեկները կարճ ժամանակում այդ օրինախախտ վարորդներին, ինչպես ժողովուրդն է ասում, ապացուցեցին, որ լավ էլ տիրապետում են իրավիճակին ու ոչ մի օրինախախտ վարորդ անպատիժ չի մնա։ 

Լոռու մարզի պարեկները նաև գիշերային ժամերին են ծառայություն կատարում, ու դրա արդյունքում մարզում նույնպես հայտնաբերվել  են հետախուզվողներ, կանխվել են հանցագործություններ, այդ թվում՝ բնակարանային, ավտոմեքենաների, խանութների գողություններ։

Նաև եղել են դեպքեր, որ ճանապարհներին հանդիպել են վարորդների, որոնց ավտոմեքենաներն անսարքություններ են ունեցել, ու պարեկները հենց իրենք են հասել օգնության ու անսարքությունները վերացրել։

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր