2129 դիտում
21:41 13-06-2022
«ԼՕԼ» ՍՊԸ-ի պատճառով վստահորդիս իրավունքները խախտված են մնում. Փաստաբան
Փաստաբան Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԼՕԼ» ՍՊԸ-ի պատճառով վստահորդիս իրավունքները խախտված են մնում:
2021 թվականի նոյեմբերի 8-ին հաղորդում ենք ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազությանն առ այն, որ «ԼՕԼ» ՍՊ ընկերության աշխատակիցը Վստահորդիս տրանսպորտային միջոցի ապահովագրման համար կնքել է կեղծ ԱՊՊԱ պայմանագիր, որն ի հայտ է եկել 2021 թվականի սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերություն զանգահարելու և ավտովթարի վերաբերյալ հայտնելու ժամանակ։
2021 թվականի դեկտեմբերի 2-ին ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Վստահորդս սույն գործով ճանաչվել է տուժող։
2021 թվականի դեկտեմբերի 15-ին քննիչը քրեական գործն ընդունել է իր վարույթ, սակայն, իմ ունեցած տեղեկություններով, մինչ օրս չունենք մեղադրյալ ներգրավելու մասին որոշում։
Եթե ընդունենք այն կանխավարկածը, որ կատարվում են համապատասխան քննչական և դատավարական գործողություններ, ապա ես և իմ Վստահորդը չենք տեսնում արդյունքը։
Հարգելի' քաղաքացիներ, տրանսպորտային միջոցի ապահովագրման համար ԱՊՊԱ պայմանագիր կնքելիս զգույշ եղեք, իսկ եթե արդեն իսկ տուժել եք, ապա կարող եք դիմել մեզ։
Իսկ սույն քրեական գործի շրջանակներում, օրենքով նախատեսված կարգով, ամեն բան արվելու է, որպեսզի մեղավորները պատասխանատվության ենթարկվեն։
Արդյունքների մասին կտեղեկացնեմ լրացուցիչ։

Նմանատիպ նյութեր
26976 դիտում
20:27 24-01-2022
«ՄՈԳՈ ՈՒՎԿ» ՍՊԸ-ի պատճառով վստահորդիս իրավունքները շարունակաբար խախտվում են. փաստաբան
1997 դիտում
13:36 20-11-2019
Դատարանն արձանագրել է՝ Արսեն Բաբայանի իրավունքները խախտված են եղել. փաստաբան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am
Այս բաժնից
580 դիտում
00:09 28-12-2024
Արցախի ՄԻՊ-ը տվյալներ է հավաքագրում օկուպացված բնակավայրերում Ադրբեջանի քանդած կամ յուրացրած տների մասին
685 դիտում
23:37 27-12-2024
Ամոթի ու բարոյական անկումի այս ժամանակներն անցնելու են, դուք մնալու եք գլխիկոր․ Լիլիթ Գալստյան