211652_close_icon
views-count3458 դիտում article-date 11:44 13-06-2022

Հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ 11 ահազանգ է ստացվել ԱԻՆ-ում

Հունիսի 11-13-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում և Տավուշի մարզի Իջևան, Նոյեմբերյան, Կոտայքի մարզի Աբովյան, Արարատի մարզի Արտաշատ, Մասիս, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքներում:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 3 շահմար, 2 գյուրզա, 4 լորտու, 2 սահնօձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Նմանատիպ նյութեր