211652_close_icon
views-count90377 դիտում article-date 12:24 12-06-2022

Ողբերգական դեպք՝ Երևանում. Երևանյան լճից ջրասուզակը դուրս է բերել կնոջ դի. պարեկները սահմանազատել են տարածքը, ժամանել է Երևանի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանյան լճում դի կա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը՝ խմբի պետ Արթուր Վարդանյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի  պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ:

Տեղում նույն վաշտի պարեկներ Խաչիկ Զախարյանն ու  Լևոն Ղազարյանը սահմանազատել են տարածքը, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները չմոտենան դեպքի վայրին:

Օպերատիվորեն  ժամանել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Սևան Քոչարյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանի և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորութամբ:

Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Մարգար Ներսիսյանի գլխավորությամբ:

Այս պահին Երևանի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ Հ. Արիստակեսյանն ու Շենգավիթի բաժնի պետի օպերգծով տեղակալ Մ. Ներսիսյանը հանձնարարականներ տվեցին համայնքային ոստիկաններին, որպեսզի պարզեն մահացածի ինքնությունը:

Օպերատիվորեն ժամանել է նաև Հայաստանի քնչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչութան Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Ռոբերտ Վարդանյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Դավթյանի գլխավորությամբ:

Քիչ առաջ  օպերատիվորեն ժամանած ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 18 փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի հրամանատար Կարեն Ավետիսյանի և  ջրասուզակ Խաչատուր Մուրադյանի և մի քանի փրկարարների հետ Երևանյան լճից դուրս բերեցին կնոջ դին:

Փաստի առթիվ քննիչ Դ. Դավթյանի կողմից նութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննութուններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 147+
147+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր