211652_close_icon
views-count993 դիտում article-date 23:23 11-06-2022

Օտարալեզու դպրոցների լինել-չլինելու խնդիրը Հայաստանում մտացածին է. Կարեն Հեքիմյան

Օտարալեզու դպրոցների լինել-չլինելու խնդիրը Հայաստանում մտացածին է և պարբերաբար քննարկման է ներկայացվում մեր օտարամոլ քաղաքացիների կողմից:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացու իրավունք» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը:

«Պլանի Լավրովը կամ մեկ ուրիշը չէր կարող նման խնդիր օրակարգ բերել, եթե այն մեր երկրում պարարտ հող չունենար: Իսկ այն, որ օտարամոլությունը հայերի լայն շրջանակներում նորաձև է, փաստ է:

Հիշեք անցյալը: Հայ քաղաքական և տնտեսական «էլիտաները» դարեր շարունակ «կրթվել են» տվյալ պահի մետրոպոլիայի պաշտոնական լեզվով՝ հունարենով, պարսկերենով, թուրքերենով, ռուսերենով և այլն: Հեռու չգնամ. անձամբ ես ռուսական դպրոց եմ հաճախել տարաբնույթ «էլիտար» պատճառաբանությունների հիմքով:

Եթե օտարալեզու դպրոցների լինել-չլինելու հարցը մտնի օրակարգ և հասարակության լայն զանգվածների քննարկման (Աստված չանի՝ որոշման) առիթ հանդիսանա, ապա միանշանակ է, որ օտարամոլությունը հաղթելու է:

Սին են լինելու օտարամոլներին ինչ-որ բան հասկացնելու մեր ջանքերը: Այդպիսին են հայ օտարամոլները: Դրանք դարերով են ձևավորվել: Այդ իսկ պատճառով, 90-ականներին որևէ քննարկում չեղավ և օտարալեզու դպրոցները փակվեցին ՕՐԵՆՔԻ ՈՒԺՈՎ: Եվ դա ՄԻԱԿ ճիշտ լուծումն էր:

«Քննարկում» կոչվող կապիկությանը պետք է շուտափույթ կերպով վերջ տալ: 98% հայերով բնակեցված երկրում օտարալեզու դպրոցների վերաբերյալ քննարկումը սովորական դավաճանություն է: Չներվող դավաճանություն»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր