211652_close_icon
views-count7078 դիտում article-date 23:44 25-11-2018

Վիգեն Սարգսյան. Ղարաբաղը մեր լինել-չլինելու հարցն է, որը շրջանցելն անհնար է. ՏԵՍԱՆՅՈՒԹ. News.am

Ղարաբաղը մեր գոյամարտն է, մեր լինել չլինելու հարցն է, որը շրջանցելն անհնար է: Այս մասին «Վերջնախաղ Կարմենի հետ» հաղորդաշարի ժամանակ նշել է ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, հայտնում է [url=https://news.am/arm/news/482827.html?fbclid=IwAR0b3Tbx6VO-d4aGt-eXxFz3K_pfg36DkHFh4fYJPQPApuLlqXsFAdihcDk]News.am[/url]-ը: «Ես կարծում եմ, որ Ղարաբաղը շրջանցելն անհնար է, որովհետև Ղարաբաղը մեր գոյամարտն է, դա մեր լինել- չլինելու հարցն է։ Բոլոր նրանք, ովքեր փորձում են Ղարաբաղը պատկերել որպես հեռավոր մի բան, որտեղ կարող է ինչ-որ բան տեղի ունենալ, իսկ մենք էստեղ շարունակենք հանգիստ ապրել բնականոն կյանքով, ուղղակի անկեղծ չեն հասարակության հետ: Ղարաբաղը մեր անվտանգության ողնաշարն է»։ Վիգեն Սարգսյանը նաև ընդգծել է՝ լինելու է ճնշում․ «Կարծում եմ, որ հիմա այն շատ ավելին է լինելու, որովհետև առաջին ամիսներն արդեն դա են ցույց տալիս»։ Մանրամասները՝ տեսանյութում.
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր