Մնում էր Քենեդու սպանության ու Շուշին հանձնելու մեջ ինձ մեղադրեին․ Բագրատ Եսայան. Yerkir.am
«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանն ազատ է արձակվել:
Կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու քննիչի միջնորդության մերժման մասին որոշումը հայտնի դարձավ առավոտյան, մինչ այդ միջնորդությունը դատարանը քննել էր գիշերվա ընթավցքում ու քննության ավարտը եղել էր միայն առավոտյան 4-ին մոտ: Փաստաբաններն այդ ժամին մեր նկարահանող խմբին ասել էին, որ կալանավորման փորձն ավելի շատ նման է խոսքի ազատության ճնշման, քանի որ Բագրատ Եսայանին բերման էին ենթարկել հենc հեռուստաընկերությունից, հայտնում է Yerkir.am-ը:
Բագրատ Եսայանի ազատմանը դատարանի մոտ սպասող ներկաները վստահություն են հայտնել է, որ նրա նկատմամբ ներկայացված կալանքի միջնորդությունն ապօրինի էր:
Միջնորդության հիմքում կրկնակի հանցագործության կասկածն էր դրվել: Հաշվի չէր առնված, որ երկրորդ ենթադրյալ հանցագործությունը դեռեւս դատաքննության փուլում է, գործում է անմեղության կանխավարկածի սկզբունքը, ապացուցված չէ:
Ընդ որում երկրորդ ենթադրյալ հանցագործություն էր համարվել շատ ավելի վաղ՝ դեռ 2020 թվականի նոյեմբերին՝ այսինքն ենթադրյալ առաջինից մոտ կես տարի առաջ հարուցված քրեական գործով առաջադրված մեղադրանքը:
Մանրամասները՝ տեսանյութում