3566 դիտում
09:41 11-06-2022
Գլխավոր դատախազի պաշտոնավարման ժամկետը սպառվում է. ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ըստ «Դատախազության մասին» օրենքի 63-րդ հոդվածի՝ մոտ երկու ամսից ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի լիազորությունները կդադարեն:
«Գլխավոր դատախազի լիազորությունները համարվում են դադարած, երբ լրացել է նրա պաշտոնավարման ժամկետը՝ պաշտոնի ստանձնմանը հաջորդող վեցերորդ տարվա նույն օրը»,- ասվում է վերոնշյալ հոդվածի 1-ին կետում:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Ազգային ժողովի որոշմամբ, պաշտոնի է նշանակվել 2016-ի սեպտեմբերի 15-ին: Երեք ամսից, փաստորեն, նրա պաշտոնավարման ժամկետը ավարտվելու է: Դատախազի ընտրության համար ԱԺ բոլոր խմբակցությունները կարող են թեկնածուներ առաջադրել, որը նախ Ազգային ժողովի համապատասխան՝ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում պետք է քննարկվի, ապա՝ ԱԺ նիստի ժամանակ: Ժամկետների հստակեցումը խորհրդարանն է կատարում՝ ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի:
«Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից տեղեկացավ, որ դատախազի ընտրության հարց դեռևս չեն քննարկում: Խմբակցությունից զատ, հարցը նաև Պետաիրավական հանձնաժողովի մակարդակում էլ չի քննարկվել: «Ժամկետներին հետևեք, ամեն ինչ կերևա»,- ասացին մեզ:
Ինչ վերաբերում է ընդդիմադիր խմբակցություններին, ապա այս պահին նրանց քաղաքական օրակարգը բոլորովին այլ է եւ ոչ խորհրդարանում»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2343 դիտում
14:22 02-03-2022
Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնավարման ժամկետը 1 տարով երկարաձգվել է
1831 դիտում
10:01 16-06-2022
Վլադիմիր Վարդանյանը՝ գլխավոր դատախազի թեկնածու. ժամկետը մոտենում է․ «Ժողովուրդ»
13901 դիտում
12:48 08-10-2015
Հոկտեմբերի 7-ին լրացավ Արգամ Աբրահամյանի պաշտոնավարման 100-օրյա ժամկետը. տեսանյութ. slaq.am
Այս բաժնից
1177 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը
1501 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»