21576 դիտում
14:22 09-06-2022
Արտակարգ իրավիճակ՝ Երևանում. Վարդաշենում՝ մանկապարտեզի հարևանությամբ, տիրում է գարշահոտություն, հակահիգիենիկ վիճակ, իսկ թաղապետարանն ու Էրեբունու ոստիկանությունն ասում են՝ մենք անզոր ենք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տևական ժամանակ է, Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 6-րդ փողոցի բնակիչներն ու այնտեղ գործող մանկապարտեզի աշխատակիցները, սաների ծնողները չգիտեն՝ էլ որ պատկան մարմնին դիմեն, որպեսզի այդ հատվածում վերացվի հակասանիտարական վիճակը։
Այսօր՝ հունիսի 9-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Մեր փողոցը մի տարեց կնոջ պատճառով դարձել է մինի Նուբարաշենի աղբանոց։ Ինչ աղբ ուզենաս, ստեղ կգտնես։ Ամբողջ տարածքում տիրում է գարշահոտություն, հակահիգիենիկ վիճակ, լրիվ փնթիանոց։ Բազմաթիվ անգամ դիմել ենք ոստիկանության Էրեբունու բաժին,դիմել ենք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ, բայց, չգիտես ինչու, համարում են, որ իրենք անզոր են այդ խնդիրը լուծելու հարցում։ Իսկ մենք շատ բան չենք պահանջում. ուզում ենք մաքուր ու կոկիկ փողոց ունենանք, այլ ոչ թե խոզանոց՝ բառիս բուն իմաստով։ Մի քանի անգամ փորձել ենք հարևաններով տարածքը մաքրենք, բայց այդ տարիքով կինը, ով նաև հոգեբանական խնդիրներ ունի, չի թողնում։ Հիմա չգիտենք՝ անպայման պետք է փողոցում շարունակեն վխտան առնետները, կարիճներն ու օձերը, որ մի էրեխու վնասեն, նոր պատկան մարմինները որոշեն, որ պետք է հարցը լուծեն, անհրաժեշտության դեպքում դիմեն կտրուկ միջոցների»։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ խնդրին ծանոթ է նաև Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Բալայանը, ով հանձնարարարել է, որ տարածքը կարգի բերվի, աղբը հեռացվի, սակայն այն կուտակած քաղաքացին խոչընդոտում է թաղապետարանի աշխատակիցներին։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16828 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ