Հունիսի 8-9-ը աշխատանքային այցով Երևան կժամանի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը
Հունիսի 8-9-ը աշխատանքային այցով Երևան կժամանի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Ինչպես տեղեկանում ենք ԱԳՆ մամուլի խոսնակի ֆեյսբուքյան էջից, վաղը՝ հունիսի 9-ին, ԱԳՆ-ում տեղի է ունենալու Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը:
«Այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ ՀՀ նախագահի ու ՀՀ վարչապետի հետ»,-նշված է հաղորդագրոթյան մեջ։