211652_close_icon
views-count905 դիտում article-date 13:55 07-06-2022

ՄԻՊ աջակցությամբ քաղաքացուն վերադարձվել է բժշկական կենտրոնում անհարկի վճարած 460 հազար դրամը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով քաղաքացին տեղեկացրել է, որ բժշկական կենտրոնում ՍԻՀ սրտամկանի սուր ինֆարկտ ախտորոշմամբ կատարվել է կորոնարոգրաֆիա, որից հետո՝ սրտի կորոնար անոթների ստենտավորում, ինչի համար վճարել են 460.000 ՀՀ դրամ:

Սակայն, հետագայում տեղեկացել է, որ տրամադրված բուժօգնությունը պետք է իրականացվեր պետական պատվերի շրջանակներում, որից հետո դիմել է բժշկական հաստատության ղեկավարին վճարած գումարը հետ ստանալու համար, սակայն արդյունքի չի հասել:

Պաշտպանի աջակցությամբ խնդիրը շտկվել է, և գանձված գումարը հետ է վերադարձվել:

Նմանատիպ նյութեր