211652_close_icon
views-count23065 դիտում article-date 23:04 06-06-2022

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. 39–ամյա վարորդը 07–ով բախվել է քարերին, մոտ 7 մետր բարձրությունից ընկել ցած. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 17:50-ի սահմաններում Մարալիկ քաղաքի Կոլտնտեսականների  1-ին հասցեի դիմաց նույն փողոցի բնակիչ, 39-ամյա Ռաֆայել Ա.-ն իր վարած  ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշջրված վիճակում հայտնվել երթևեկելի գոտուց դուրս:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ռաֆայել Ա.-ն և ուղևոր, Մարալիկ քաղաքի բնակիչ, 44-ամյա Արմեն Ն.-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  թիվ 51 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են մոտ 7 մ գլորված ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի  պարեկային ծառայության  գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկներ Տիգրան Հաջատյանը և Գրիգոր Կարապետյանը:

Տեդում հետաքննական աշխատանքները ղեկավարել է Շիրակի մարզի պարեկային ծառայության գումարտակի ավագ հետաքննիչ  Ռոման Հարությունյանը, ում կողմից վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝  Հարություն Համբարյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր