211652_close_icon
views-count1374 դիտում article-date 23:42 06-06-2022

Պեպ Գվարդիոլա. Անկասկած, Նադալը Իսպանիայի պատմության լավագույն մարզիկն է

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անդրադարձել է թենիսիստ Ռաֆայել Նադալի հերթական տրիումֆին: 36-ամյա Նադալը 14-րդ անգամ հաղթեց Ֆրանսիայի բաց առաջնությունում և դա «Մեծ սաղավարտի» մրցաշարերում նրա 22-րդ տիտղոսն էր, որը պատմության մեջ լավագույն արդյունքն է:
 
«Անհավանական է թվում դա, մանավանդ հաշվի առնելով այն բազմաթիվ ֆիզիկական խնդիրները, որոնց մասին Ռաֆան հայտնել էր:
 
Թվում էր, թե «Ռոլան Գարոսում» 9-րդ կամ 10-րդ հաղթանակը՝ դա վերջն է, նա մեծանում էր: Բայց նա կանգ չառավ: Իմ մոտ տպավորություն է, որ եթե նրա մարմինը դիմանա ոտքերի խնդիրներին, ապա նա կշարունակի հաղթել:
 
Անկասկած, նա Իսպանիայի պատմության լավագույն մարզիկն է, այդ հարցը նույնիսկ չի քննարկվում: Իսպանիայում բազմաթիվ հրաշալի մարզիկներ կան, բայց Ռաֆայի երկարակեցությունն ու կայունությունը ոչ ոք չի ունեցել», ասել է կատալոնացի մասնագետը:

Նմանատիպ նյութեր