Պեպ Գվարդիոլա. Անգլիայի չեմպիոն դառնալն ավելի բարդ է, քան՝ Իսպանիայի և Գերմանիայի
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան անդրադարձել է այն հարցին, թե որ առաջնությունն է ավելի բարդ նվաճել:
«Պրեմիեր լիգան նվաճելն ավելի բարդ է: Մարզական բաղկացուցիչը, եղանակային պայմանները, հանդիպումների քանակը. բարդ մրցաշար է:
Առայժմ սա իմ ամենամեծ նվաճումներից մեկն է: Առաջին չեմպիոնական տիտղոսը ցանկացած երկրում շատ կարևոր է:
Երբ ես առաջին անգամ «Բարսելոնային» չեմպիոն դարձրի, դա երազանքի իրականացում էր: «Մանչեսթեր Յունայթեդին» ՉԼ-ի եզրափակիչում հաղթելը հրաշալի էր:
Այն պահը, երբ Անգլիայի չեմպիոն դառնանք, իմ համար առավել զգալի և կարևոր իրադարձություններից մեկը կլինի», ասել է կատալոնացին:
Հիշեցնենք, որ այսօր «Մանչեսթեր Սիթին» ԱՊԼ-ի առաջնության ավարտից 5 խաղ առաջ դարձավ Անգլիայի չեմպիոն: