211652_close_icon
views-count922 դիտում article-date 13:28 05-06-2022

Ֆրանսիայի հրապարակում երեկոյան քննարկում է լինելու՝ «Ինչպիսի Հայաստանի համար ենք պայքարում» թեմայով

Ֆրանսիայի հրապարակում ժամը 18։30-ին քննարկում է լինելու՝ «Ինչպիսի Հայաստանի համար ենք պայքարում» թեմայով։ Այս մասին տեղեկանում ենք «Հայաստան» դաշինքի ֆեյսբուքյան էջից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր հանրահավաք և երթ նախատեսված չէ:

«Դիմադրություն» շարժման համակարգող, Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը ավելի վաղ հայտնել էր, որ այսօր աշխատանքային օր է լինելու, իրենք պատրաստվելու են հաջորդ շաբաթ նախատեսված անհնազանդության ակցիաներին, որի մասին նախօրոք կհայտարարեն:

Նմանատիպ նյութեր