211652_close_icon
views-count5441 դիտում article-date 20:13 04-06-2022

Ոստիկանները հաշվի չառան, որ ցուցարարների մեջ մանկասայլակով կանայք, երեխաներ կային, նռնակ կիրառեցին. Կոչուբաև, ՏԵՍԱՆՅՈՒԹ, News.am

Ոստիկանն առանց հաշվի առնելու, որ Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում մանկասայլակներով երեխաներ կան, տարեցներ, կանայք կան, անորոշ ուղղությամբ, լուսաձայնային նռնակ կիրառեց։ Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, Ֆրանսիայի հրապարակում հրավիրված մամուլի ասուլիսին ասաց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը, հայտնում է News.am-ը:

«Պահանջ չէր հնչեցվել, որ օրինակ՝ երթեւեկելի գոտին ազատվեր, հավաքն այլ վայր տեղափոխվեր, ինչը հատուկ միջոցի գործադրումը հատում է Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների հետ։ Հատուկ միջոցի կիրառման դեպքում ոստիկանը պետք է հաշվի առնի ստեղծված իրավիճակը, ինչպես նաեւ այդ կիրառման հետեւանքները։

2018 թվականին 100 մետր վերեւ այդ լուսաձայնային նռնակը կիրառելու համար այսօր քրեական գործ է քննվում, կան մեղադրյալներ։ Ես վստահ եմ, որ այդ ոստիկանն անգամ ծառայողական քննության չի ենթարկվելու, որովհետեւ այնտեղ էին գտնվում իրենց լկտի վարքագծով աչքի ընկած իրենց ղեկավարները,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր