211652_close_icon
views-count3951 դիտում article-date 23:04 03-06-2022

Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի պատճառով տարբեր բժշկական կենտրոններ են տեղափոխել 42 քաղաքացու․ ԱՆ

 ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ու փոխնախարար Արմեն Նազարյանն այցելել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ, հիշեցնենք, գտնվում են այսօր ոստիկանության ու քաղաքացիների միջև տեղի ունեցած բախումներից տուժած բազմաթիվ քաղաքացիներ։

Ժամը 22:30-ի դրությամբ բժշկական տարբեր կենտրոններ են տեղափոխվել 42 քաղաքացի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից։

«Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի պատճառով տուժել են թե՛ քաղաքացիական անձինք, թե՛ ոստիկանության ծառայողներ:

22:30-ի դրությամբ տարբեր բժշկական կենտրոններ են դիմել 42 անձինք, որոնցից 22-ը ոստիկանության ծառայողներ են:

Բոլորը գտնվում են հետազոտման փուլում: Նրանց առողջական վիճակի մասին լրացուցիչ կտեղեկացնենք»,- նշված է հաղորդագրության մեջ։

 

 

Նմանատիպ նյութեր