211652_close_icon
views-count1478 դիտում article-date 22:31 02-06-2022

Ալմաթի-Երևան-Ալմաթի չվերթ է գործարկվել․ Հայաստանում Ղազախստանի դեսպանն իրադարձությունը պատմական է անվանել

Ղազախական FlyArystan ավիաընկերությունը Ալմաթիից Երևան ուղիղ կանոնավոր չվերթեր է գործարկել: Առաջին չվերթն իրականացվել է հունիսի 2-ին Airbus 320 օդանավով։

Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևը Sputnik Արմենիային տված հարցազրույցում չվերթը պատմական է անվանել։

«Հատկանշական է, որ չվերթը բացվել է Հայաստանի և Ղազախստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի տարում։ Ավելին, Ալմաթի-Երևան-Ալմաթի ուղիղ երթուղին երկու երկրների միջև տրանսպորտային հաղորդակցության պատմության մեջ առաջին անգամ է բացվել»,-պարզաբանեց դեսպանը։

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր