211652_close_icon
views-count1202 դիտում article-date 15:59 02-06-2022

Ռաֆայել Հարությունյանի չեմպիոնական մեկնարկը

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում շարունակվող Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում հաջողությամբ պսակվեց Հայաստանի տղամարդկանց  հավաքականի մեկնարկը:

Ռաֆայել Հարությունյանը և Կարեն Մարգարյանը / երկուսն էլ ՝ 81 կգ / գոհացնող մրցելույթներ ունեցան:

Ռաֆայել Հարությունյանը պոկեց 160 կգ, հրեց 194 կգ և երկամարտի 354 կգ գումարով նվաճեց աշխարհամասի չեմպիոնի կոչումը ու պարգևատրվեց  ոսկե մեդալով:

Լավագույն քառյակը երկամարտի 337 կգ / 152 կգ + 185 կգ / արդյունքով եզրափակեց Կարեն Մարգարյանը:

Հայաստանի հավաքականից այսօր պայքարի կելնեն  89 կգ քաշայիններ Անդրանիկ Կարապետյանը, Վարդան Մանուկյանը  և կանանց մրցաշարի մասնակից, 76 կգ քաշային  Տաթև  Հակոբյանը: 

Նմանատիպ նյութեր