Էշով ակցիայով հայտնի Սևադա Ղուկասյանը 2 ամսով կալանավորվել է․ NEWS.am
Սեւադա Ղուկասյանը երեկ՝ հունիսի 1-ի գիշերը, 2 ամսով կալանավորել է սուտ մատնության մեղադրանքով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց պաշտպան Սերգեյ Հարությունյանը։
«Սեւադան մայիսի 1-ին հաղորդում էր տվել, որ իրեն բերման ենթարկելիս ոստիկաններն իր նկատմամբ բռնություն են գործադրել, ինչի հետեւանքով կոտրվել է ատամը։ ԱԱԾ-ն գործ էր հարուցել, բայց գործը կարճվել էր, եւ արդեն սուտ մատնության հիմքով նոր գործ էր հարուցվել՝ իբրեւ թե իր տված տեղեկությունն իրականությանը չէր համապատասխանում։ Կալանավորման հիմք հանդիսացել է համացանցում հայտնված տեսանյութ, որում Սեւադան խոսում է ինչ-որ անձնավորության հետ եւ ասում, որ ատամը կոտրվել է , բայց պարզ չէ, թե որտեղից այդ ձայնագրությունը, բացի այն ակնհայտ մոնտաժված ձայնագրություն է»,- նշեց պաշտպանը։
Սերգեյ Հարությունյանը Սեւադա Ղուկասյանի կալանավորման մեջ միտում է տեսնում։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։