1583 դիտում
15:31 02-06-2022
Ինչ են քննարկելու սահմանազատման հարցով հանձնաժողովները Մոսկվայում․ ԱԽ քարտուղարը մանրամասնել է
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մանրամասներ է հայտնել, թե Մոսկվայում կայանալիք երկրորդ հանդիպմանը ինչ են քննարկելու Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովները։
«Օրակարգում լինելու են սահմանազատմանը և սահմանագծմանը վերաբերվող հարցեր։ Քննարկվելու է, թե ինչպես ենք շարունակելու առաջ գնալ այս գործընթացում։ Ինչ վերաբերվում է հանդիպման օրվան և ժամին, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կողմից հայտարարություն կլինի»,- Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Գրիգորյանը։ Հաղորդում է «Արմենպրեսը»։
Անդրադառնալով հայկական հանձնաժողովի փոքրաթիվ և ոչ թիրախային մասնագետներով հագեցած լինելու հարցին՝ Գրիգորյանը ասաց, որ սահմանազատման և սահմանագծման աշխատանքային խմբի թվաքանակը որևէ մեծ նշանակություն չունի, որովհետև բոլոր հարցերը միջգերատեսչական քննարկումներ են անցնում, և բանակցությունների գնալուց առաջ աշխատանքային խումբը պատրաստություն է անցնում:
«Եթե աշխատանքային խմբի անդամը նախարարի տեղակալ է, դա չի նշանակում, որ նախարարության այլ աշխատակիցներ չեն մասնակցում գործընթացի նախապատրաստմանը։ Թվաքանակի հետ կապված ես որևէ խնդիր չեմ տեսնում»,- ասաց Գրիգորյանը։

Նմանատիպ նյութեր
970 դիտում
16:30 01-07-2024
Սահմանազատման հանձնաժողովները նախագծով են փոխանակվել․ փոխվարչապետի գրասենյակ
11712 դիտում
09:28 15-12-2020
Փակ հանդիպմանը խոսվել է Մեղրիից. ինչ է մանրամասնել Փաշինյանը․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
982 դիտում
20:05 10-01-2025
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հնդկաստանի դեսպանին
1045 դիտում
19:52 10-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
673 դիտում
19:40 10-01-2025
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում