211652_close_icon
views-count48186 դիտում article-date 11:27 01-06-2022

Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում. «Հրազդան» բժշկական կենտրոն տեղափոխված 2-ամյա տղան, գիտակցության չգալով, մահացել է

Մայիսի 29-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ ջրահեղձ եղած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ։ 

Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ երեխան, գիտակցության չգալով, մահացել է։ 

Ոստիկանները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ՝ 2-ամյա Միքայել Ն-ն էր, ով նույն օրը, ժամը 18։00-ի սահմաններում իրենց տան բակում խաղալիս ընկել է բակում դրված ջրով լցված երկաթյա տարայի մեջ և ջրահեղձ եղել։ 

Փաստի առթիվ հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր