453 դիտում
10:37 01-06-2022
Կգտնվի՞ օպտիմալ փոխզիջումը․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Անցած շաբաթ շվեյցարական Դավոսում անցկացվեց հերթական տնտեսական ֆորումը: Այդ համաժողովը վաղուց արդեն ոչ այնքան տնտեսական է, որքան քաղաքական, եւ բնական է, որ հանդիպման կենտրոնական թեման Ուկրաինան էր: Այդ առումով, իհարկե, ուշագրավ էր Հենրի Քիսինջերի ելույթը: ԱՄՆ նախկին պետքարտուղարը, որն այս օրերին դարձավ 99 տարեկան, իրատեսական, պրագմատիկ քաղաքականության կողմնակից է: Մասնավորապես, հենց նա էր 1970-ական թվականներին իր երկրի եւ Չինաստանի մերձեցման ճարտարապետը՝ քայլ, որն, անշուշտ, ուժեղացրեց իր երկիրը եւ թուլացրեց Խորհրդային Միությունը:
Ելույթ ունենալով Դավոսի ֆորումում՝ Քիսինջերն առաջարկեց Ռուսաստանին՝ զսպել իր կայսրական հավակնությունները, իսկ Ուկրաինային՝ փաստացի տարածքային զիջումների գնալ, համաձայնել խաղաղություն կնքել «status quo»-ի վերականգնման պայմաններում, այսինքն՝ հետպատերազմյան (փետրվարի 23-ի) վիճակով՝ առանց Ղրիմի եւ Դոնեցկի ու Լուգանսկի շրջանների մի մասի: Նախկին պետքարտուղարը նաեւ հորդորեց Արեւմուտքին՝ չփորձել կռվել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի միջոցով:
Դարձյալ հիշեցնեմ, որ Քիսինջերն ամենեւին Ռուսաստանի բարեկամը չէ՝ նա ելնում է իր պետության շահերից, որոնք, իր կարծիքով, մոտակա ամիսներին պատերազմի «սառեցում» են ենթադրում: Թե ինչու է նա այդպես կարծում՝ առանձին խոսակցության թեմա է: Համենայնդեպս, հումանիզմն այստեղ կապ չունի:
Քիսինջերի ելույթը, բնականաբար, խիստ բացասաբար ընկալվեց Ուկրաինայում: Իր հարցազրույցում ուկրաինացի քաղաքագետ Վասիլի Կուլիկը, մեկնաբանելով այն փաստը, որ իր երկրի բնակչության 82 տոկոսը պատրաստ չէ որեւէ տարածքային զիջումների, նշել է, որ Ուկրաինայի ժողովուրդը պատրաստ է երկարատեւ զրկանքների: Իսկ իր կողմից քաղաքագետն ավելացրել է, որ ուկրաինացիների համար հաղթանակ կլինի ոչ միայն ամբողջ երկրի ազատագրումը, այլեւ Ռուսաստանի՝ որպես պետության կազմաքանդումը: Ինչպես ասում են, wishful thinking` իր մաքուր տեսքով: Հուսամ, Ուկրաինայի իշխանությունն այդպես չի մտածում:
Ճի՞շտ ճանապարհ է առաջարկում Քիսինջերը, թե՞ սխալ՝ քննարկելու հարց է: Բայց ուշադրության է արժանի մեկ այլ հանգամանք. վերջին մի քանի տասնամյակների ընթացքում ամերիկյան հարափոփոխ իշխանությունները հաշվի են առնում նախկին պետքարտուղարի վերլուծությունները, մտածում են նրա ասածների շուրջ: Ի տարբերություն Հայաստանի՝ որտեղ ներկայիս իշխանությունը կարող է ընդհանրապես չիմանալ, թե ինչ կարծիքի են, ենթադրենք, Վարդան Օսկանյանը, Ժիրայր Լիպարիտյանը կամ Շավարշ Քոչարյանը, մինչդեռ բոթասի մասին հանրությանը ոչ այնքան հայտնի կնոջ գրառումը դառնում է խորհրդարանում քննարկման առարկա»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1060 դիտում
19:54 26-03-2014
Կունենանք ծառայությունների օպտիմալ կառուցվածք
8939 դիտում
13:15 18-06-2015
Դորտմունդի «Բորուսիայի» օպտիմալ կազմը հաջորդ մրցաշրջանում. Sport1.de
1126 դիտում
20:04 12-06-2014
Արսեն Վենգերը ներկա կգտնվի Բրազիլիա – Խորվաթիա հանդիպմանը
Այս բաժնից
637 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1015 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
1069 դիտում
22:11 16-11-2024
Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան