211652_close_icon
views-count1132 դիտում article-date 23:34 31-05-2022

Ես ցանկանում եմ, որ Ուկրաինան ոչ միայն 2022թ. աշխարհի առաջնության ուղեգիր նվաճի, այլ նաև չեմպիոն դառնա. Գրեմ Սունես

Շոտլանդիայի հավաքականի նախկին խաղացող Գրեմ ​​Սունեսը ցանկանում է, որպեսզի Ուկրաինայի հավաքականը հաղթի 2022թ-ի աշխարհի առաջնությունում։
 
Վաղը՝ հունիսի 1-ին, Ուկրաինան աշխարհի առաջնության որակավորման փլեյ-օֆֆում խաղալու է Շոտլանդիայի հետ։
 
«Երբ ես մտածում եմ այս խաղի մասին, իմ գլխում մի միտք է պտտվում. «Ի՞նչ անել, ինչպե՞ս հաղթահարել սա»: Մի կողմից ես կարծում եմ, որ սա պարզապես ֆուտբոլային խաղ է: Իսկապե՞ս ուզում եմ, որ Շոտլանդիան հաղթի նրանց: Ես իսկապես ծանր վիճակում կհայտնվեմ։ Զգացմունքները կխեղդեն ինձ։
 
Ես ցանկանում եմ, որ Ուկրաինան ոչ միայն 2022 թ-ի աշխարհի առաջնության ուղեգիր նվաճի, այլ նաև հաղթի այն։ Ինչքա՞ն խորը պետք է գլուխդ թաղես ավազի մեջ, որպեսզի չհասկանաս, թե այս պահին աշխարհն ինչ վիճակում է։
 
Մի՞թե դա պարզ կդառնա, երբ ինչ-որ մեկը սեղմի միջուկային զենքի կոճակը: Ես չեմ ցանկանում, որ Շոտլանդիայի ֆուտբոլիստները խաղան այս երեկո։ Չգիտեմ, թե ինչ էմոցիոնալ վիճակում կհայտնվեմ։
 
Երբ խորապես մտորում եմ այս մասին, հասկանում եմ, որ շատ ավելի կարևոր է մատնացույց անել Ռուսաստանի վարքագծի անընդունելի լինելու փաստը, քան ֆուտբոլն է։ Աշխարհը պետք է համախմբվի և նրանց ասի այդ մասին։ Դուք լսում եք, թե որքան էմոցիա կա իմ ձայնում: Այս իրավիճակը ես չափազանց հոգեհարազատ եմ ընդունում»,- ասել է Շոտլանդիայի և «Ռեյնջերսի» նախկին ֆուտբոլիստը։

Նմանատիպ նյութեր