Վաղարշապատի «Էջմիածին դաշինքի» ղեկավար Սևակ Խաչատրյանը և մյուս անդամները ազատության մեջ են. Կոչուբաեւ
Դուրս եկանք ոստիկանության բաժնից. Վաղարշապատ համայնքի «Էջմիածին դաշինքի» ղեկավար Սևակ Խաչատրյանը և դաշինքի մյուս անդամները ազատության մեջ են: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը:
«Ս. Խաչատրյանը և դաշինքի մյուս անդամները իրավաբանորեն բերման էին ենթարկվել զենք, զինամթերք պահելու կասկածանքով, իսկ իրականում՝ քաղաքական հայացքների և ընդդիմադիր գործունեության համար»,-հավելել է նա:
Ավելի վղ նա գրել էր. «Տեղեկացա, որ Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու «Էջմիածին դաշինք» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը զենք, զինամթերք պահելու կասկածանքով բերման է ենթարկվել:Այսպիսով, «զենքի» որոնման հիմքով տեղի ունեցավ քաղաքական հերթական ռեպրեսիան, քանի որ իշխանության համար Սևակ Խաչատրյանի միակ զենքը իր քաղաքական հայացքներն են»: