Տեսչական մարմինը կանխարգելիչ ուսումնասիրություններ է կատարել մանկական ժամանցի վայրերում գործող ատրակցիոնների նկատմամբ
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի հանձնարարականով hունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվանընդառաջ՝ Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի Արազ Պապիկյանը, Երևանի տեխնիկական և հրդեհային անվտանգության բաժանմունքի պետ Կարեն Կարապետյանը, տարածքային ստորաբաժանումների ղեկավարները, վարչության այլ մասնագետներ մայիսի 25-27-ը շրջայց և ուսումնասիրություն կատարեցին հանրապետության մանկական ժամանցայինմի քանի վայրերում, մասնավորապես՝ այսօր՝ մայիսի 27-ին «Հաղթանակ զբոսայգի», «Լունապարկ», «Երևան պարկ», «Մանկական-երկաթուղիներ» հանգստի գոտիներում, ինչպես նաև մի քանի այլ մանկական փոքր զվարճանքի կենտրոններում։
Այցի նպատակը ժամանցի վայրերում գործող խաղային ատրակցիոնների տեխնիկական վիճակի և շահագործման թույլտվության վերաբերյալ ուսումնասիրություններ և կանխարգելիչ բնույթիիրազեկում իրականացնելն էր:
Տեսչական մարմնի ղեկավար կազմը զբոսայգիների ու հանգստի գոտիների ղեկավարների ուղեկցությամբ տեղում ծանոթացավ այգում գործող զվարճախաղերի շահագործման փաստաթղթերին, սպասարկման տեխնիկական վիճակին, ուսումնասիրեց խաղային ատրակցիոնների տեխնիկական անվտանգության տարեկան փորձաքննությունը հավաստող փաստաթղթերը:
Հավելենք, որ ուսումնասիրության արդյունքները կամփոփվենմինչև հունիսի 1-ը։ Միևնույն ժամանակ, Տեսչական մարմինը, կարևորելով մանուկների ապահով և անվտանգ ժամանցը, առաջիկայում ևս նմանատիպ անակնկալ այցեր կկատարիՀՀ-ում գործող զվարճանքի կենտրոններ, զբոսայգիներ՝ արտադրական վտանգավոր օբյեկտ համարվող ատրակցիոնների, կարուսելների անվտանգությանն ուղղվածպարբերականդիտարկումներ ու ուսումնասիրություններ կատարելու նպատակով։